Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Դեպորտիվո»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է A Bola-ն:
Ըստ աղբյուրի՝ Պեպեն ազդրի վնասվածք է ստացել: Նշվում է, որ Դանիել Կարվախալն ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել այդ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Դեպորտիվո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 20-ին: