Մադրիդի «Ռեալ»-ը նոր ռեկորդ է սահմանել` եվրոպական բոլոր մրցաշարերում հատելով 1000 գոլերի սահմանագիծը: «Ռեալ»-ն առաջին ակումբն է աշխարհում, որին հաջողվել է գրանցել այդ նվաճումը:
Հոբելյանական գոլի հեղինակը դարձավ Կարիմ Բենզեման: Նշված ցուցանիշը գրանցելու համար «արքայական ակումբ»-ին 201 խաղ է պահանջվել:
«Ռեալ»-ին հաջորդում է «Բարսելոնա»-ն, որը 980 գոլ է խփել եվրագավաթներում: