Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ում կատարված փոփոխությունների մասին:
«Չիչարիտոն ևս մեկ ֆուտբոլիստ է, ով կօգնի մեր թիմին: Հուսով եմ` նրա ադապտացման շրջանն արագ կավարտվի: Դի Մարիայի և Ալոնսոյի հեռանալն ու միաժամանակ Կրոսի և Խամես Ռոդրիգեսի ներկայությունը կփոխի «Ռեալ»-ի խաղաոճը: Նրանք նույն մակարդակի, բայց տարբեր խաղաոճ դավանող ֆուտբոլիստներ են: Ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը կամ դեպի վատը:
Եթե նորեկները հարմարվեն թիմում, ապա կօգնեն հաջողության հասնել: Իհարկե, Ալոնսոն և դի Մարիան բարձրակարգ ֆուտբոլիստներ են և կարևոր խաղացողներ էին «Ռեալ»-ի համար: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի և թիմը կշարունակի բարձրակարգ խաղ ցուցադրել:
Ես միշտ հստակ կարծիք ունեմ, բայց միշտ չէ, որ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Եթե նախագահը կարծում է, որ ավելի լավ կլինի թիմ հրավիրել որոշ ֆուտբոլիստների և հրաժարվել մյուսների ծառայություններից, ապա պետք է հարգենք նրա որոշումը»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: