Եվրամիության նոր սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ կարող են առնչվել ոչ միայն տնտեսական ու ֆինանսական սեկտորներին, այլև սպորտին: Այս տեղեկացնում է չեխական ЧТК պարբերականը՝ հղում կատարելով Չեխիայի կառավարության պատժամիջոցների փաթեթին՝ ստացված Բրյուսելից:
Այսպիսով՝ եթե պատժամիջոցը սկսի գործել, Ռուսաստանի ընտրանին չի մասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, ռուսական ակումբները չեն կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկություններին:
Reuters-ի տեղեկություններով՝ Եվրամիության մի քանի երկրներ առաջարկում են Ռուսաստանի մասնակցությունը սահմանափակել նաև այլ մարզաձևերում: