Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Վիլյառեալ»-ի դեմ խաղից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ գոհ է հանդիպման արդյունքից: Մասնագետի կարծիքով` «կապտանռնագույններ»-ը ճիշտ ուղու վրա են:
«Հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց: Գոլ խփեցինք և շարունակեցինք գրոհել: «Վիլյառեալ»-ը հիանալի էր պաշտպանվում:
Կարևորն արդյունքն է: Մենք հաղթանակ տարանք և ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք: Համաձայն եմ` մենք որոշակի խնդիրներ ունեինք, որոնք, սակայն, կարող ենք շտկել»,-Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: