Այս հանգստյան օրերին Իսպանիայի առաջնությունում տեղի են ունենում 2-րդ տուրի հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալվել էր «Վիլյառեալ»-ին:
Խաղն անցավ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների առավելությամբ: Ողջ հանդիպման ընթացքում հյուրերն ունեին առավելություն ու մի քանի անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Սակայն «կապտանռնագույններ»-ը միայն մեկ անգամ կարողացան գոլի հեղինակ դառնալ: 82-րդ րոպեին աչքի ընկավ Սանդրո Ռամիրեսը:
«Վիլյառեալ»-«Բարսելոն»` 0:1
0:1 Սանդրո (82′)