Բաքվում երկյրպագուները քարկոծել են սերբական «Պարտիզան»-ի ավտոբուսը, երբ ֆուտբոլիստները մարզումից վերադառնում էին հյուրանոց:
«Մարդկանց մի խումբ հարձակվել է ավտոբուսի վրա, որում գտնվում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Անվտանգության աշխատակիցներն արագ գործի են անցել: Մենք շոկի մեջ ենք»,- հայտարարել է ակումբի նախագահ Դրագան Ջուրիչը:
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում «Պարտիզան»-ը Բաքվում խաղալու է «Նեֆթչի»-ի հետ:
Հիշեցնենք, որ սերբական ակումբի երկրպագուները Հեյդար Ալիևի արձանը ծածկել էին Արցախի դրոշով: