Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայությունյներով: Այդ մասին հայտնում է AS-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ դորտմունդյան ակումբից, իսկ նրա գործակալ Ֆոլկեր Շտրուտն օգոստոսի 26-ին Մադրիդ է ժամանել` «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով: Սակայն իսպանական գրանդը մտադիր է Ռոյսի տրանսֆերը ձեռք բերել 2015 թվականին:
Նշենք, որ «Բորուսիա»-ն Ռոյսի տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատում, սակայն գումարը կարող է նվազել` հասնելով 23 մլն-ի, քանի որ գերմանական ակումբը 7 մլն եվրո է պարտք «Ռեալ»-ին` Նուրի Շահինի իարվունքների ձեռքբերման ժամանակից: