Բռնցքամարտի աշխարհի պատանեկան չեմպիոն Անուշ Գրիգորյանը մեդալ չնվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Հայաստանի ներկայացուցիչը պարտություն կրեց 48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում:
Հավելենք, որ առաջին մենամարտում Անուշ Գրիգորյանը հաղթել էր ղազախ Ալուա Բալկիբեկովային, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր չինուհի Չանգ Յուանին: