Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Marca-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի պատրաստականությանը Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղին:
«Գերազանց մարզումային շաբաթ ենք անցկացրել: «Բարսելոնա»-ն պատրաստ է նոր մրցաշրջանին: Լա Լիգայի առաջին խաղը բարդ է լինելու մեզ համար: Ինչ վերաբերում է Նեյմարին ու Պեդրոյին, հնարավոր է` նրանք խաղան:
Սեփական հարկի տակ խաղերին ֆուտբոլիստները կարող են գալ տներից: Կարծում եմ` դա խաղերին տրամադրվելու լավագույն տարբերակն է: Ինչ վերաբերում է արտագնա խաղերին, ծրագրում ենք մեկնել խաղի օրը»,- հայտարարել է Էնրիկեն:
Հավելենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղը «Բարսելոնա»-ն անցկացնելու է վաղը: Մրցակիցն «Էլչե»-ն է: