«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ ցանկանում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին տեսնել մյունխենյան ակումբի կազմում:
Կայզեր Ֆրանցը վստահ է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը նկատելիորեն կուժեղացնի «Բավարիա»-ի խաղը:
«Ռոյսը շատ բազմակողմանի ֆուտբոլիստ է: Հարձակման գծում նա կարող է գործել ցանկացած դիրքում: Ցանկանում եմ նրան տեսնել «Բավարիա»-ում»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Sportal պարբերականը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում Ռոյսին տրանսֆերի հանել: