Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային: Մենոտին նշել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը շատ հզոր խաղ է ցուցադրում:
«Կարծում եմ` վերջին ժամանակաշրջանում դի Մարիան Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Այս պահին նա գերազանցում է անգամ Մեսսիին: «Արքայական ակումբ»-ում նրա հետ, պարզապես, վատ են վարվում»,- Marca-ն մեջբերում է Մենոտիի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: