Անգլիական «Լիվերպուլ»-ը փորձում է ամեն կերպ գնել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը:
Ֆալկաոյին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Բրենդան Ռոջերսը: «Լիվերպուլ»-ը պատրաստվում է վարձակալել կոլումբիացի ֆուտբոլիստին: Նշվում է, որ անգլիական ակումբը Ֆալակոյի մեկ տարվա վարձակալության համար կվճարի 15 մլն եվրո: Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլ»-ը կփորձի գնել նրա ամբողջական տրանսֆերը 50 մլն եվրոյով:
Լրատվամիջոցները նշում են, որ «Մոնակո»-ի ղեկավարները գիտեն «Լիվերպուլ»-ի հետաքրքրության մասին, սակայն պաշտոնական առաջարկ դեռևս չեն ստացել: