Շելի Քերը դարձել է առաջին կին մասնագետը, ով շոտլանդական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է գլխավորել: Մինչ այդ 44-ամյա Շելին աշխատել է Լոնդոնի «Արսենալ»-ի կանանց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում` 16 ամսում նվաճելով երեք տիտղոս:
Այժմ Քերը Շոտլանդիայի առաջնության 5-րդ դիվիզիոնի տղամարդկանց ակումբ է գլխավորել:
«Կարծում եմ` կանայք երբեմն կարող են ավելի բարդ լինել, քան տղամարդիկ: Ես մարզիչ եմ` անկախ նրանից, թե որ սեռի ֆուտբոլիստների եմ մարզելու: Խնդիրը ոչ թե սեռական պատկանելության, այլ իմ մարզչական ունակությունների մեջ է»,- BBC-ն մեջբերում է Քերի խոսքերը: