Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել MLS-ում:
34-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչներն արդեն իսկ բանակցություններ են վարել «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ, որտեղ հանդես է գալիս «Բարսելոնա»-ում Ռոնալդինյոյի նախկին թիմակից Թիերի Անրին: Այս մասին տեղեկացնում է Esporte-ն:
Եթե տրանսֆերը տեղի ունենա, Ռոնալդինյոյի տարեկան աշխատավարձը կգերազանցի 2.25 մլն եվրոն: MLS-ի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր ակումբ կարող է ընդամենը 3 ֆուտբոլիստի վճարել 2.25 մլն եվրոյից ավելի տարեկան աշխատավարձ: «Ռեդ Բուլզ»-ում առայժմ այդ գումարից ավելի վաստակում են Անրին ու ավստրալացի Թիմ Քեյհիլը:
Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բոկա Խունիորս»-ը, «Ֆլումինենսե»-ն, եգիպտական «Զեմալեկ»-ը և եվրոպական մի քանի ակումբներ: