Ժամեր անց կարող է հայտարարվել դարպասապահ Գիլյերմո Օչոայի և «Մալագա»-ի միջև պայմանագիր ստորագրվելու մասին:
Marca-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել անձնական պայմանագրի պայմանների շուրջ և բուժզննում է անցել ակումբում: Հիշեցնենք, որ մեքսիկացի դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Նախորդ մրցաշրջանում Օչոան հանդես է եկել «Այաչո»-ի կազմում: Ֆրանսիայի առաջնության շրջանակներում նա 71 հանդիպում է անցկացրել և 37 գոլ բաց թողել: