«Չելսի»-ն, այնուամենայնիվ, մտադիր է հրաժարվել Պետր Չեխի ծառայություններից: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
36-ամյա Դիդիե Դրոգբայի տրանսֆերը ձեռք բերելուց հետո լոնդոնյան ակումբի կազմում ընդգրկված են 18 օտարերկրացի ֆուտբոլիստներ, ովքեր մեծ են 21 տարեկանից: Սակայն լեգեոներների թույլատրված քանակը 17-ն է: Այդպիսով, լոնդոնցիները պետք է վաճառեն նրանցից մեկի տրանսֆերը:
Ի սկզբանե, ակումբը մտադրված էր վաճառել Ֆերնանդո Տորեսի իրավունքները: Սակայն նրա տրանսֆերի դիմաց ոչ մի ակումբ չվճարեց պահանջվող գումարը: Այժմ «Չելսի»-ի ղեկավարները ցանկանում են վաճառքի հանել դարպասապահ Պետր Չեխի իրավունքները: