Գերմանացի թենիսիստուհի Սաբինա Լիսիցկին կանանց թենիսում հարվածի ուժգնության նոր ռեկորդ է սահմանել:
Նրա հարվածից հետո գրանցվել է 210.8 կմ/ժ արագություն: Լիսիցկին հարվածը կատարել է ԱՄՆ-ի Սթենֆորդ քաղաքում կայացած Անա Իվանովիչի դեմ խաղում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Վինուս Վիլյամսին (207.6 կմ/ժ):