«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Լուիս Սուարեսի տեղափոխությունը «Բարսելոնա» չի թուլացնի իր թիմը:
«Ի՞նչ եմ տեսնում դեպի թիմը հայացք ուղղելիս. տեսնում եմ ֆուտբոլիստների, ովքեր նախորդ մրցաշրջանում 70 գոլ են խփել: Սուարեսն այլևս «Լիվերպուլ»-ի խաղացող չէ, այնպես որ, նրա մասին խոսելու կարիք չկա:
Երբ նա բաց էր թողնում այս կամ այն խաղը, թիմը, միևնույնն է, գոլ էր խփում: Նրա բացակայությունը մեզ համար խնդրահարույց չէ: Ուշադրություն դարձրեք երիտասարդ Մարկովիչին, Ստերլինգին, Սթարիջի արագությանը:
Հարձակման գծում հզոր խաղացողներ են հավաքված: Հուսով եմ՝ մեզ ևս մեկ տպավորիչ մրցաշրջան է սպասվում»,- հայտարարել է Ռոջերսը: