Քաթարական «Ալ-Ջաիշ» ակումբը դարձյալ առաջարկ է արել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավիին: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` Չավիին 3-ամյա պայմանագիր են առաջարկում և տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ: Ակումբը դարձյալ հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով, երբ հայտնի է դարձել, որ վերջինս չի հեռանա կատալոնական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ զրուցելուց հետո Չավին որոշել է մնալ ակումբում մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը: Այնուհետև ֆուտբոլիստը «Նյու-Յորք Սիթի» տեղափոխվելու մտադրություն ունի: