«Օլիմպիակոս»-ի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ գոհ է թիմի նախապատրաստական փուլից: Մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստներն արագորեն ձեռք են բերում լավ մարզավիճակ:
«Շատ գոհ եմ՝ թե ինչպես են ֆուտբոլիստները նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Խաղացողները, ովքեր աշխարհի առաջնությունից հետո են միացել թիմին, արդեն ձեռք են բերում, լավ մարզավիճակ:
Լավ եմ ճանաչում թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Մրցաշրջանի առաջին իսկ խաղում (խմբ.- «Սաութհեմփթոն»-ի դեմ) ամեն ինչ կհասկանաք»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: