ԱՄՆ-ում շարունակվում է International Champions Cup ընկերական մրցաշարը, որին մասանկցում են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Օլիմպիակոս»-ը, «Լիվերպուլ»-ը, «Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Ռեալ»-ն ու «Ռոմա»-ն:
Մրցաշարի B խմբի շրջանակներում կայացած խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով առավելության է հասել «Միլան»-ն նկատմամբ:
Արդեն 26-րդ րոպեին Անգլիայի չեմպիոնները 4 գոլ էին խփել: Աչքի են ընկել Ստեֆան Յովետիչը, Սքոթ Սինքլեյրը, Խեսուս Նավասն ու Կելեչի Իխենաչոն: Առաջին խաղակեսի վերջնամասում Սալի Մունտարին կրճատել է հաշվի տարբերությունը: Իսկ երկրորդ խաղակեսում Յովետիչը դուբլ է ձևակերպել` հեղինակելով նաև իր թիմի 5-րդ գոլը: