Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր թիմը ևս մեկ դարպասապահի կարիք ունի: Շատերը վստահ են, որ ներկայումս գերմանական գրանդի դարպասը պաշտպանում աշխարհի լավագույն դարպասապահ Մանուել Նոյերը, ով Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել:
«Մեզ ևս մեկ դարպասապահ է հարկավոր, քանի որ այդ գծում երեք ֆուտբոլիստ է անհրաժեշտ ունենալ: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ»,- Sport-ը մեջբերում է իսպանացի մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ Գվարդիոլան չի բացառել, որ կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե գալիք մրցաշրջանում «Բավարիա»-ն մեծ նվաճումների չհասնի: