Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իր թիմը հզոր է թիմային խաղով: Մասնագետի կարծիքով` պարտադիր չէ 80 մլն եվրո արժողությամբ խաղացողներ ունենալ` արդյունքի հասնելու համար:
«Կարծում եմ` կարելի է ասել, որ «Ատլետիկո»-ն փոքրիկ հեղափոխություն է կատարել եվրոպական ֆուտբոլում: Ֆինանսական հնարավորություններով մենք զիջում ենք «Բավարիա»-ին, «Բարսելոնա»-ին, «Ռեալ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և «Յուվենթուս»-ին:
Սակայն մենք կարողացանք արդյունքի հասնել Չեմպիոնների Լիգայում: Չունենք 80 մլն եվրո արժողությամբ խաղացողներ: Բայց թիմ ունենք»,- Goal. com-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: