Սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, որը «Բենֆիկա»-ից տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», պաշտոնապես ներկայացել է իսպանական ակումբի երկրպագուներին:
Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում այսօր՝ Հուլիսի 22-ին: 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է 6 տարով.
«Կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեմ իմ թիմին հասնել լուրջ նվաճումների»-, ասել է Օբլակը մամուլի ասուլիսի ժամանակ: