Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականում ելույթները դադարեցնելու մասին որոշումը:
«Գերմանիայի հավաքականն այլևս իմ կարիքը չունի: Նրանք առաջադրանքը կկատարեն նաև առանց իմ օգնության: Կա ֆուտբոլիստների նոր սերունդ, որը պետք է խաղա հավաքականում:
Շոյված եմ, որ շատերն են գովեստի խոսքեր հղում իմ հասեցին՝ իմանալով որոշմանս մասին»,- Լամի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լամը Գերմանիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի 2014թ. չեմպիոն: