Հունգարիայում ավարտեց 3×3 բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որին մասնակցեցին 11 հավաքականներ: Հայաստանի հավաքականը B ենթախմբում զբաղեցրեց 4-րդ տեղը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 11:21 հաշվով զիջեց Իսպանիային: Թիմային հաշվարկով Հայաստանը 8-րդն էր ընտրական մրցաշարում: Առաջին 5 տեղերում հայտնված թիմերն իրավունք ստացան մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Հիշեցնենք, որ Հայաստանը հավաքականը Եվրոպայի առաջնությունում տոնեց 2 հաղթանակ եւ կրեց 4 պարտություն: Հայ բասկետբոլիստներն առաջին անգամ էին մասնակցում պաշտոնական մրցաշարի: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայություն