Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ժամանել է Հունգարիա, որտեղ Զանկա քաղաքում հուլիսի 12-ին կմեկնարկի Եվրոպայի 3×3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեևը (Միսակորձյան) և Կոնստանտին Միրզոյանցը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչի 5 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականը B ենթախմբում է, որտեղ ընդգրկված են վեց հավաքականներ.
B ենթախումբ
Հայաստան
Լիտվա
Գերմանիա
Իսրայել
Սլովակիա
Շվեյցարիա