ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր մտահոգությունն է հայտնել Լիբանանի ներքին իրավիճակի կապակցությամբ եւ կոչ արել խմբավորումներին մոռանալու տարաձայնությունների մասին եւ միասին ամրապնդելու երկրի անկախությունը:
ՄԱԿ-ի թիվ 1559 բանաձեւի կատարման վերաբերյալ զեկույցում Պան Գի Մունը դիմել է նաեւ Հզբոլլահ կազմակերպությանը` կոչ անելով կենտրոնանալու զուտ քաղաքական գործունեության վրա եւ դադարելու զենք կուտակելուց: Նա նշել է, որ Հզբոլլահը, անտեսելով զենք ունենալու` պետության մենաշնորհը, Լիբանանի քաղաքացիների անվտանգության համար ներկայացնում է ամենամեծ վտանգը: Պան Գի Մունը նաեւ դիմել է լիբանանյան տարբեր կազմակերպությունների առաջնորդներին` մոռանալու սեկտորալ շահերի մասին եւ մտածելու երկրի անկախության ամրապնդման վերաբերյալ: «Լիբանանը չպետք է այլ երկրների համար տարածաշրջանի ապակայունացմանը ծառայի»,- ասել է նա: