Փետրվարի 7-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով մի քանի ավտոմեքենա չեն կարողանում շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որը պարզել է, որ ճանապարհը մաքրելու համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա:
Այնուհետեւ դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզի «Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Փրկարարների ուժերով ձնաբքից դուրս են բերվել թվով 6 ավտոմեքենա ( 6 վարորդ և 3 ուղևոր` 1 կին և 2 երեխա):
***
Նույն օրը, ժամը 09.53-ին քաղաքացի Գ.Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ իր վարած «ՊԱԶ» մակնիշի Մարտունի-Զոլաքար երթուղիի ավտոբուսը 10-48Լ պետհամարանիշով Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով թաղվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոբուսը դուրս է բերվել երթևեկելի հատված:
***
Նույն օրը, ժամը 16.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Բուժական համայնքային ավտոճանապարհին ձնաբքի մեջ են մնացել մոտ 50 ավտո¬մեքենա:
Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 19.45-ի դրությամբ Բուժականի գյուղապետի ու տեղի բնակիչների համատեղ ուժերով բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել ձնաբքի հատվածից (ավտոմեքենաներում գտնվել են մոտ 200 մարդ):
Ճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել է նաև Նաիրիի «Ճանշին» ՓԲԸ-ից 1 միավոր տեխնիկա (Արա գյուղի կողմից):
Ժամը 20.05-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է, սակայն իրականացվում են երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:
Առափի գյուղում ակտիվացել է սողանքը
Փետրվարի 7-ին, ժամը 11.20-ին Շիրակի մարզի Առափի գյուղա¬պետ Այվազյանից ստացվել է տեղեկատվություն, որ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում ակտիվացել է սողանքային գոտին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ առաջացել է ճեղքվածք` մոտ 60 մ երկարությամբ, 20 սմ լայնությամբ և 30-40 սմ խորությամբ (սողանքային զանգվածը մոտ 4500-5000 խմ.):
Սողանքային վտանգավոր գոտում գտնվում են 7 բնակելի տուն և գյուղի միջնակարգ դպրոցը:
Ուժեղ քամի Լոռիում
Փետրվարի 7-ին, ժամը 11.30-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ին ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են Լոռու մարզի Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Դաշտադեմ գյուղերը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված գյուղերում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ:
Իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ Միխայլովկա և Դաշտադեմ գյուղերի էլ.մատակարարման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առավոտյան:
Ժամը 11.40-ին Շամլուղի քաղաքապետից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ուժեղ քամին վնասներ է հասցրել քաղաքի շենք-շինություններին, կոտրել ապակիներ, պոկել տանիքներ:
Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով:
Մահացել են շմոլ գազից
Փետրվարի 7-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ի գիշերը լույս փետրվարի 7-ի առավոտյան շմոլ գազի թունավորումից մահացել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի 30 տան բնակիչներ` 1976 թ. ծնված Մուրադ, 1979 թ. ծնված Գոհարիկ և 2009 թ.ծնված Ռոմիկ Մուրադյանները:
Հրդեհներ
Փետրվարի 7-ին, ժամը 12.25-ին ահա¬¬¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի 26 կոմիսարների փողոցի թիվ 82 տան հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.43-ին:
Ամբողջությամբ այրվել են Ս.Ադամյանին պատկանող ավտոտնակը` 50 քմ. մակերեսով, ներսում կայանված «ԻԺ» մակնիշի 45 ՏՏ 457 պետհամարանիշով և «Ռենո-505» մակնիշի 63 ՕՍ 082 պետհամարանիշով ավտոմեքենանները, կից կառույցի տանիքը` 10 քմ. մակերեսով:
Հրդեհի հետևանքով այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է հոսպի¬տա¬¬լաց¬¬վել 1952 թ. ծնված Ս.Ադամյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բա¬վարար:
***
Նույն օրը, ժամը 23.27-ին ահա¬¬¬¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարչապետ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին, մարվել` 01.45-ին:
Ա.Ավետյանին պատկանող տան բակում այրվել է 3 տոնա կուտակած անասնակեր: