Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության նախավերջին տուրի շրջանակներում կայացած Նյու Յորք «Այլենդերս» – Վինիփեգ «Ջեթս» հանդիպման 47-րդ րոպեին Վինիփեգի՝ ազգությամբ հայ պաշտպան Զաք Բոգոսյանը դարձավ գոլի հեղինակ:
Բոգոսյանը ծնվել է 1990 թվականին՝ Նյու-Յորք նահանգի Մեսենք քաղաքում՝ Հայկ և Վիկա Բոգոսյանների ընթանիքում: Նրա պապը՝ Ստեփան Բոգոսյանը, 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Զաքը 2009 թվականին երկրի՝ մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը:
Հոկեյիստը NHL-ի շրջանակներում անցկացրել է 199 հանդիպում և իր ակտիվում ունի 24 տափօղակ: