Հոկեյի Ազգային Լիգայի նախորդ խաղային օրը տեղի ունեցած 9 հանդիպումներում գրանցվեց 55 գոլ: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս» – Չիկագո «Բլեքհոուքս»՝ 1:5,
Փիթսբուրգ «Փինգուինս» – Վինիպեգ «Ջեթս»՝ 8:4,
Տորոնտո «Մեյփլ Լիֆս» – Նյու-Յորք «Այլենդերս»՝ 2:5,
Ֆիլադելֆիա «Ֆլայերս» – Ֆլորիդա «Փանթերս»՝ 1:2,
Օտտավա «Սենաթորս» – Նյու-Ջերսի «Դևիլս»՝ 0:1,
Դալլա «Սթարս» – Ֆինիքս «Քայոթս»՝ 4:3,
Նեշվիլ «Փրեդաթորս» – Էդմոնթոն «Օյլերս»՝ 3:6,
Կոլորադա «Էվելանշ» – Կալգարի «Ֆլեյմս»՝ 2:1,
Լոս-Անջելոս «Քինգս» – Սան Խոսե «Շարքս»՝ 5:2:
Երեկոյի լավագույն խաղացող է ճանաչվել Փիթսբուրգ «Փինգուինս»-ի հարձակվող Ջեյմս Նիլը, ով հեղինակել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Նշենք, որ Փիթսբուրգ «Փինգուինս»-ի առաջատար Սինդի Քրոսբին և Չիկագո «Բլեքհոուքս»-ի պաշտպան Դավիդ Քեյթը կատարել էին չորսական արդյունավետ փոխանցում: