Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի անպարտելի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանն (27-0-0, 16 КО) իր հաջորդ մենամարտը կանցկացնի Թայլանդցի Թաարափոն Փաննիմիթի դեմ: WIBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհին հերթական անգամ կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտիները: Մարտը կկայանա հունվարի 29-ին Համբուրգում, հաղորդում է «Fightnews»-ը: