Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստանում է, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին:
«Ես խոստանում եմ ձեզ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը, կամրապնդենք Վրաստանի տնտեսությունը և կդառնանք Եվրամիության անդամ 2030 թվականին», – հայտարարել է նա Թբիլիսիում «Վրացական երազանքի» հանրահավաքի ժամանակ:
Իվանիշվիլին ասել է, որ դեռ տասը տարի առաջ է տեսել, որ Վրաստանը կարող է Եվրամիությանն անդամակցել մինչև 2030 թվականը, բայց «խուսափել է անդամակցության մասին հրապարակային խոսակցություններից», քանի որ հանրությանը կարող էր դուր չգալ նրա «չափազանց լավատեսությունը»: