Ֆրանսիայի Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում ավարտվեց շախմատի 13-րդ մրցաշարը: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ մեր հայրենակից գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը վաստակած 6.5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Քրիշնա Շաշիկիրնի և բուլղարացի Իվան Չեպարինովի հետ հավասար միավորի պայմաններում վերջիններիս լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելու շնորհիվ:
9-րդ տուրում Հրանտը ուժերը չափեց Քրիշնա Շաշիկիրնի հետ և հաղթանակի դեպքում կդառնար մրցաշարի հաղթող: Ցավոք, այսօր կայացած մրցավեճում պարտիան ավարտվեց հնդիկ շախմատիստի հաղթանակով, և վերջինս էլ դարձավ մրցաշարի հաղթող:
Մեր գրոսմայստերը՝ վաստակած 6.5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ մյուս գրոսմայստերը՝ Ավետիք Գրիգորյանը, 10-րդ տեղը: