Երեկ` հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել 17 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT17152115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, իսկ պահանջարկը` 1 մլրդ 990 մլն 189 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 990 մլն 189 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 452 840 785 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը եղել է 9.8198 տոկոս, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3434 տոկոս: Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: