Friday, 10 05 2024
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել
Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները
Շուտով ՊՆ-ն ավտոմատ համակարգ կունենա և բոլորի տեղը կիմանա․ Անդրանիկ Քոչարյան
16:45
Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի
«Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». ԱԳ նախարար
Ծեծկռտուք Տիգրան Մեծի պողոտայում
16:30
Ռուսները փորձում են նոր տարածքներ գրավել
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կա 3 զոհ
ՔՊ պատգամավոր Բաքոյանը ժխտեց Գալստանյանի երեկվա հայտարարությունը իրենց միանալու մասին

Հունաստանի նախարարի առանցքային հայտարարությունը Երեւանում

Հնարավոր ենք համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը, Երեւանում հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, որը մարտի 4-ին այցելել է Հայաստան: Դեռեւս օրեր առաջ, երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այցելեց Հունաստան՝ Ձարիզ այցից եւ Մակրոն-Փաշիննյան հանդիպումից ու Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարին ընդունելուց հետո, նկատեցի, որ Հունաստան այցը աներկբա առնչվում է Ֆրանսիայի հետ շփումներին, թեեւ իհարկե Հայաստանի եւ Հունաստանի միջեւ գործակցությունն ունի բավականին խորը պատմություն ու ավելի քան երկու տասնամյակի միջպետակկան նկատելի հետագիծ:

Ավելին, 2019-ի մարտին այցելելով Հունաստան, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց եռակողմ ձեւաչափ նախաձեռնելու մասին՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան: Դենդիասը Երեւանում հայտարարել է, որ այդ ձեւաչափում ձեւավորել են արդյունավետ պաշտպանական գործակցություն եւ հնարավոր են համարում դրա օրինակով քառակողմ՝ Աթենք-Փարիզ-Երեւան-Դելի ձեւաչափը: Իհարկե, Հունաստան-Կիրպոս-Հայաստան ձեւաչափի առնչությամբ կա օրինակ հարց, թե ինչու՞ մինչ այսօր չկա այդ ձեւաչափով վեհաժողով՝ բարձր մակարդակի հանդիպում:

Դեռեւս 2019-ին հայտարարվում էր, որ նախատեսվում է առաջին վեհաժողովն անել Երեւանում՝ 2020-ի հունվարին, սակայն անհայտ պատճառներով այն հետաձգվեց, իսկ հետո արդեն միջամտեց կորոնավիրուսը, հետո էլ՝ 44-օրյա պատերազմն ու արմատապես փոխված իրավիճակը: Վերադառնալով Հունաստանի պաշտպանության նախարարի նախանշած քառակողմ ձեւաչափին, հարկ է նկատել, որ խոսել ենք այդօրինակ տրամաբանությամբ շղթայի կառուցման հնարավորության մասին: Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչն է լինելու այդ քառակողմ ձեւաչափի առանցքը:

Առանցքն ըստ ամենայնի լինելու է ոչ թե արժեհամակարգային կամ գաղափարական, այլ՝ աշխարհնտնտեսական: Հունաստանի նախարարն ըստ էության «գծագրում» է այն երթուղին, որով պատկերացնում են կենտրոնասիական, միջինասիական ռեգիոնի հաղորդակցային կապը Եվրոպայի հետ: Ռազմական, պաշտպանական գործակցությունը ընդամենը այդ «գծագիրը» պաշտպանելու միջոցն է եւ ըստ էության չունի այլ վճռորոշ նպատակ: Սա նշանակում է, որ պլանավորման հաջողությունը կախված է լինելու Իրանի եւ Վրաստանի դիրքորոշումից, հետեւաբար, իր հերթին՝ Ռուսաստանի մոտեցումներից:

Սա անկասկած է, քանի որ մտածել, թե Իրանը կգնա Ռուսաստանի պատկերացումներին հակոտնյա ռազմավարական պլանավորման հետ գործակցության, թերեւս իրատեսական չէ: Այդ իմաստով, հնչեղ հայտարարությունների ներքո, ի՞նչ աշխատանքային պատրաստվածություն կա Հունաստանում եւ Ֆրանսիայում՝ պլանավորումն առաջ մղելու համար, ընդ որում այնպես, որ կառուցելով դրա պաշտպանական «ուղեկցումը», այդուհանդերձ իրավիճակը չհասնի այդ պաշտպանական ռեսուրսի կիրառման անհրաժեշտության, քանի որ դա անծխուսափելիորեն ռազմական պոլիգոննի կվերածի Հայաստանը: Հայաստանի համար դա կլինի ծանր հեռանկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում