ՌԴ Պետդուման այսօր հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը՝ ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 375 պատգամավոր, դեմ ՝ 0։ Եւս 57 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:
Իսկ փոխվարչապետերի և նախարարների թեկնածությունը ՌԴ Պետդուման կքննարկի մայիսի 13-ին. հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։