Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ահաբեկիչների օբյեկտների վրա։ Այդ մասին հայտնում է «Walla» լրատվական հարթակը։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», – նշել է հարթակը։