Monday, 20 05 2024
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է

Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի

Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերում կարող է մոբիլիզացվել 10 000-ից 20 000 բանտարկյալ։

Այդ մասին նա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս մոբիլիզացնել որոշ կատեգորիաների դատապարտյալների։

BBC-ի թղթակիցները խնդրել են Մալյուսկային մեկնաբանել այն փաստը, որ նախկինում «միայն ռուսական իշխանություններն էին ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկում»։

«Ես կույր կլինեի, եթե չտեսնեի զուգահեռները։ Անշուշտ, զուգահեռներ կան։ Կարիք չկա ինքներս մեզ խաբելու, բայց, այնուամենայնիվ, խոսքը գնում է մոտեցումների տարբերության մասին։ Իրենց համար դա հարկադրված մոբիլիզացիա էր, բոլորին ստիպեցին գնալ, նրանց մոտ ոչ մեկին չէին պատրաստում, առանց նախապատրաստության նրանք ուղղակի «միս» էին», – ասել է նախարարը։

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանում բանտարկյալների մոբիլիզացիան կամավոր է եղել։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռազմական գործողությունների սկզբնական փուլում նրանց առաջարկել են կռվել վեց ամիս, որից հետո ենթադրվում էր, որ նրանց ներում կշնորհեին ու ազատ կարձակեին։ Հետագայում դատապարտյալները սկսել են պայմանագրեր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ առանց ներման, այլ միայն պայմանական ազատ արձակմամբ։

Ուկրաինայի արդարադատության նախարարը ենթադրել է, որ ուկրաինական բանտերից կարելի է մոբիլիզացնել «տասը-քսան հազար» մարդու և «միանշանակ ոչ ավելի»։

«Հարցը մոտեցումների մեջ է։ Ես ասում եմ, որ թվերն ընդհանրապես չեն հաշվարկվել, քանի որ կախված յուրաքանչյուր սցենարից՝ թիվը տարբեր կլինի», – ասել է Մալյուսկան։

Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի ռազմաբժշկական հանձնաժողովներից։

Ռադայի ընդունած օրենքով արգելվում է ծանր հանցագործությունների՝ կանխամտածված սպանության, բռնաբարության, սեռական բռնության, ինչպես նաև ազգային անվտանգության դեմ հանցագործությունների համար ազատազրկված անձանց մոբիլիզացիան։

Սահմանափակումները վերաբերում են նաև կոռուպցիայի համար դատապարտված պաշտոնյաներին։ Այնուամենայնիվ, օրենքի վերջնական տարբերակում Ուկրաինայի զինված ուժերում ծառայության համար պայմանական վաղաժամկետ ազատումը թույլատրվել է չկանխամտածված սպանություն կատարած անձանց (բացառությամբ նրանց, ովքեր նման հանցագործություն են կատարել հարբած վիճակում կամ դեղամիջոցների ազդեցության տակ):

Բանտարկյալների մոբիլիզացիան հնարավոր է միայն դատարանի որոշմամբ և պետք է լինի անձի կամավոր որոշումը՝ զորամասի հրամանատարի համաձայնությամբ։ Բանտարկյալը պետք է պիտանի լինի Ուկրաինայի զինված ուժերում ծառայության համար՝ հաշվի առնելով նրա հոգեկան վիճակը և առողջությունը։ Նրա պատժի ժամկետի ավարտին պետք է մնացած լինի երեք տարուց ոչ ավելի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում