Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը

Պաշտոնական Երեւանը հայտնում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզի սահմանային հատվածներում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալները դուրս կբերվեն: Խոսքը բնականաբար վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ուղեկալներին: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման, գոնե առայժմ միակ բարձրաձայնված պայմանավորվածությունն է:

Հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի, եւ հարց է առաջանում՝ չե՞ն եղել այլ համաձայնություններ ու պայմանավորվածություններ, որ պաշտոնապես բարձրաձայնվում է այս մեկը, թե՞ եղել են, ու դրանք ածանցվում են այս պայմանավորվածությունից, կամ սահմանապահների վերաբերյալ պայմանավորվածությունն է ածանցվում դրանցից: Ըստ էության, Ռուսաստանի սահմանապահ ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին չեղարկելը նշանակում է չեղարկել այդ սահանին տեղի ունեցողի համար Ռուսաստանի որեւէ պատասխանատվություն:

Կասկածից վեր է, որ այս թեման ունի մարտավարական նշանակություն: Միեւնույն ժամանակ, այն թերեւս «ինքնաբավ» թեմա չէ, ըստ այդմ՝ ավելի լայն շղթայի օղակ է: Իսկ ո՞րն է ամբողջական շղթան, արդյո՞ք այն համաձայնեցված է հանդիպման ընթացքում, համաձայնեցված է դատալայի՞ն, թե՞ ընդհանուր առմամբ՝ իսկ դետալները թողնված են ժամանակի ընթացքին: Հայ-ռուսական այս համաձայնությունը գոնե առայժմ ավելի շատ առաջացնում է հարցեր, եթե հաշվի առնենք այն, որ թե Երեւանը, թե Մոսկվան հանդիպումից առաջ բարձրաձայնում էին, որ այն սպասված է երկու կողմում եւ քննարկելի է դառնալու այս ընթացքում առկա խնդիրների ամբողջ սպեկտրը: Այդ սպեկտրից բարձրաձայնվում է մեկ կոնկրետ պայմանավորված թեմայի մասին: Իսկ համաձայնեցված այլ թեմաներ չկա՞ն, թե՞ դրանց վերաբերյալ համաձայնությունները ենթակա չեն բարձրաձայնման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում