Monday, 20 05 2024
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ

Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցող հանդիպման վրա ի՞նչ ազդեցություն կունենա երեւանյան փողոցում տեղի ունեցողը: Այն կթուլացնի՞ Արարատ Միրզոյանի դիրքերը, թե՞ հակառակը՝ կամրացնի: Այստեղ իհարկե միարժեք եզրահանգման համար անհրաժեշտ է լիարժեք տիրրապետել իրադրությանը արտաքին դաշտում, նրբերանգներին, դետալներին: Մենք չունենք այդ հնարավորությունը, ըստ այդմ կարող ենք առաջնորդվել լոկ դիտարկումներով եւ հնարավոր գործոնների հարաբերակցության հաշվեկշռով:

Եթե  Հայաստանում ծավալվում է ընդդիմադիր այնպիսի շարժում, որը կարող է ստեղծել գործող իշխանության հիմքերը ճոճող իրավիճակ, ապա դա կարող է նաեւ անվստահություն հաղորդել այդ իշխանության ներկայացուցիչ արտգործնախարարին: Ըստ այդմ կստացվի, որ փողոցային շարժումը կարող է ազդել նրա վստահության վրա: Բայց, դիտարկենք իրավիճակը այլ տեսանկյունից: Հրապարակային շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը հայտարարում է, որ շարժումը ոչ թե դեմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դեմ է խաղաղությանը, այլ դեմ է այդ ամենի անհավասարակշռված, միակողմանի զիջում ենթադրող բնույթին:

Հետեւաբար, խնդիրը ոչ թե խաղաղության մերժումն է, այլ դրա իրական որակի բարելավումը: Սա Ադրբեջանին զրկում է նենգափոխման հնարավորությունից, թե Երեւանում փողոցը մերժում է խաղաղությունը: փողոցը մերժում է անհավասարակշռությունը, քանի որ իրական խաղաղություն կարող է լինել միայն հավասարակշռության առկայության դեպքում: Հետեւաբար ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ առավել բարձր նշաձող բերող Հայաստան: Այդ դեպքում կլինի պատերազմ, ասում են շատերը:

Բայց, Ադրբեջանը չունի պատերազմ սկսելու մասին որոշման համար անհրաժեշտ քաշ, որքան էլ իրեն՝ իհարկե օբյեկտիվորեն փորձում է ռեգիոնում դիրքավորել բարձր: Իսկ Կովկասի կայունության ռեժիմի խախտման հարցը ներկայումս ակնհայտորեն ակտիվ փուլում չէ, մի շարք այլ պատճառներով: Ըստ այդմ, Երեւանում տեղի ունեցողը ներկայիս փուլում Հայաստանի դիրքերի վրա ազդեցության իմաստով կարող է լինել ավելի շուտ օգտակար, քան հակառակը: Իհարկե, այդ օգտակարությունը պետք չէ գերագնահատել, սակայն այն հնարավորություն է, որը կարող է օգտագործվել՝ Ադրբեջանին դնելով «ընտրության» առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում