Monday, 20 05 2024
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է

Իշխանափոխության իրավունքի «մահակի երկու ծայրը»

Հայաստանի քաղաքական դաշտի նոմինալ մեծամասնությունը կամ առնվազն մի շատ զգալի հատվածը Տավուշի թեմի առաջնորդի «նախաձեռմած շարժման» համակիր է կամ բաց, կամ լատենտ աջակից: Նրանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետեւ «գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգավորմամբ»: Վկայակոչվում է Տավուշ-Ղազախ հատվածում «լոկալ սահմանազատումը, որ միակողմանի զիջում է»: Իշխանություն փոխելու, իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների պահանջի օրակարգով շարժում նախաձեռնելու, այդ պլատֆորմով քաղաքական դաշինք ձեւավորելու, օրենքի շրջանակներում գործընթաց սկսելու իրավունք, աշնուշտ, սահմանադրությամբ բոլորն ունեն:

Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ մահակը երկու ծայր ունի: Նիկոլ Փաշինյանը սուր եւ արդարացի քննադատվում է բանակցությունները փակուղի տանելու, իրավիճակը պատերազմի հասցնելու եւ, իհարկե, պարտության, Արցախի պետականության կորստի, հայ բնակչության բռնատեղահանության համար: Բարգրատ Սրբազանին աջակցող կամ համակրող քաղաքական ուժերի մի մասը գտնում է, որ «պատերազմից հնարավոր էր խուսափել, Փաշինյանը չպետք է մերժեր Լավրովի կամ համանախագահների կողմից 2019թ.-ին ներկայացված՝ ԼՂ կարգավորման պլանը»: Փաշինյանը մի քանի անգամ խոստովանել է, որ նման հնարավորություն եղել է:

Այսօր «Ղազախի շրջանի երկուսուկես գյուղի հանձնումը» բավական ազդեցիկ շարժման առիթ է հանդիսացել: Ի՞նչ տեղի կունենար, եթե 2019թ. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ասեր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի հինգ շրջան, համաձայնի, որ ԼՂ ադրբեջանցիները վերադառնան Շուշի եւ նախկինում ադրբեջանաբնակ այլ վայրեր, բայց փոխարենը չի որոշվի Արցախի կարգավիճակը: Այդ պահի իրողությունների նկատռմամբ, երբ հայկական բանակը կանգնած էր Արաքսից  Օմարի լեռնանցք գծի վրա, հայ ժողովուրդը Փաշինյանի դեմ ապստամբելու իրավունք կունենա՞ր:

Բոլորս ենք հիշում 2016թ. ամռան Երեւանը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ Սասնա ծռերին հերոս էին հռչակել, իշխանությանը՝ դավաճան եւ վանկարկում էին. «Հող հանձնողին հանձնենք հողին»: Դա նրանց սրբազան իրավու՞նքն էր: Այդ դեպքում ՊՊԾ գունդը գրաված  խումբն ինչու՞ ձերբակալվեց եւ դատվեց: Դիպուկահարն ինչու՞ վիրավորեց Պավլիկ Մանուկյանին: Նա էլ, խմբի մյուս անդամներն էլ իրավունք ունեին համարել, որ իշխանությունը «գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգավորմամբ, Հայաստանի սահմանն այն է, որտեղ հայ զինվորն է կանգնած, եւ արյամբ նվաճած մի թիզ հող անգամ թշնամուն չպետք է զիջվի»:

Իսկ եթե խորքով գնահատենք եւ ավելի հեռուն գնանք, ապա Հայաստանում 1997թ. տարեվերջին քանի՞ մարդ փողոց եւ հրապարակ դուրս կգար՝ պաշտպանելու ԼՂ կարգավորման փուլային տարբերակը: Վստահաբար կարելի է ասել, որ նույնիսկ ծոցագրպանում ՀՀՇ անդամատոմս ունեցողներից շատերը պատրաստ չէին հրապարակավ կիսելու նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները: Համենայն դեպս, նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն…» հոդվածը միակն է:

Ըստ այդմ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՆԳ եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը իրավունք ունեի՞ն մերժել Տեր-Պետրոսյանի «միակողմանի զիջումները»: ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ընդդիմադիր մյուս ուժերը, հանրային-մտավորական խմբերն ու խմբավորումները, առաձին անհատներ իրավասու՞ էին հայ ժողովրդի, Հայաստանի եւ ԼՂ բնակչության, Սփյուռքի անունից քաղաքական այդ ուղեգիծը «դավաճանական-թրքահաճո» որակելու:

Մնում եմ այն տեսակետին, որ ԼՂ կարգավորման փուլային տարբերկը միակ ոչ միայն օպտիմալ, այլեւ իրատեսական-իրացների հնարավորությունն էր, որ բաց թողնվեց կամ մսխվեց, կամ «վաճառահանվեց»: Բայց «լոկալ սահմանազատման» դեմ շարժմանն աջակցությունը, կարծես, լեգիտիմացնում է անցած գրեթե երեսուն տարում Հայաստանի ներքին կյանքի բոլոր «խժդժությունները»: Ի վերջո, մարդիկ նաեւ «իրավունք ունեն ներխուժել խորհրդարան եւ գնդակահարել անցանկալի վարչապետին, որովհետեւ սահմանադրական ճանապարոհվ նրան փոխել չեն կարող, ավտորիտարիզմը խոչընդոտում է քաղաքական լեգիտիմ մրցակցությունը, բռնաճնշում այլախոհությունը»:

Նույնը չի՞ ասվում այսօրվա քարոզչությամբ. «Ամեն ինչ կարելի է, ընդունելի է, օրհնյալ է, միայն թե Փաշինյանը թողնի-հեռանա կամ հեռացվի»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում