Thursday, 23 05 2024
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին

Հայաստանի կողմից տիեզերք արձակված արբանյակն աշխատում է՝ անելով լուսանկարներ. Սթարմուս, օր 4

Երևանում շարունակվել է «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում անցկացող միջոցառումների շարքը։

Սեպտեմբերի 8-ին՝ փառատոնի 4-րդ օրը, մեկնարկել է մի շարք ուսումնական հաստատություններում դասախոսությունների ամբողջ փնջով։ «Սթարմուս» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ականավոր գիտանականները դասախություններով են հանդես եկել  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ռուս-հայկական համասլարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Երևանի Հայբուսակ Համալսարանում, Շիրակացի ճեմարանում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, «Այբ» դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։

«Սթարմուսի» շրջանակում տեղի է ունեցել նաև ասուլիս ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանի մասնակցությամբ, որի ժամանակ մանրամասներ են ներկայացրել Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի մասին։ «Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնելու։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։ Խուան Թոմաս Հերնանին էլ ընդգծել է, որ արբանյակը տիեզերք ուղարկելը դեռ առաջին քայլն էր միայն, հաջորդ քայլը լինելու է, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ «Հայաստանում գիտությունը զարգացնելու հարցում մեծ ջանքեր են պետք և Հայաստանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել»,- նշել է գիտնականը։ Ասուլիսն մասնակցել են նաև NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանն ու ավիատիեզերական ինժեներ Ժան֊Ժակ Դորդեյնը։

Փառատոնի հիմանական ծրագրի շրաջանակում Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել նաև երկու կոնֆերանսներ և պանելային քննարկումներ։

Իսկ երեկոյան էլ Ազատության հրապարակում մեկնարկել է Սթարմուս գիտության ճամբարը։ Այն եզակի հնավորություն է ընձեռելու երեխաներին, պատանիներին և պարզապես գիտությամբ հետաքրքրվողներին մոտիկից ծանոթանալու գիտության տարբեր ճյուղերի վերջին նվաճումներին։ «Սթարմուս» փառատոնի շրջանակներում մեկնարկած «Գիտության ճամբարը» Ազատության հրապարակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը։ Երևանի Անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» նույնպես սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00 – 23:00, Սթարմուս գիտության ճամբարի շրջանակներում ցուցադրումները կկազմակերպի լրիվ անվճար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում