Արցախը պետք է հանդես գա ինքնուրույն պետության դիրքերից, անկախ նրանից ինչ են պայմանավորվել Բաքուն, Երևանն ու Մոսկվան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանը կարծում է, որ Արցախում մի փոքր զգուշորեն արծարծվում է ռուս խաղաղապահների խնդիրը. «Արցախը սեփական ինքնիշխանությունը ընդգծելու համար որոշակի քայլեր կարող է ձեռնարկել»:
Անդրադառնալով շփման գծում հակառակորդի սադրանքներին, Մելիքյանը նկատեց. «Կարելի է ենթադրել` սա այն ավանսն էր, որ ռուսները տվեցին թուրք-ադրբեջանական տանդեմին: Ալիևը ինքնագլուխ չի գործել. սա տարածաշրջանային տերությունների շահերի հետ փոխկապացված էսակալացիա էր: Բաքուն հաջող դիրքավորվել է Մոսկվայի, Վաշինգտոնի ու Լոնդոնի արանքում, մանևրում է»: