Հայաստանը կարող է օգտվել Իրան-Ադրբեջան ցանկացած լարվածությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Իրանագետի փոխանցմամբ՝ Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում չի փոխվել․ կարմիր գծեր ունի« Իրանը բացառում է Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Իրանը փորձում է դիվանագիտական ռեսուրսներով չեզոքացնել Զանգեզուրի միջանցքի հարցը, Հայաստանը այդ հարցում պետք է աշխատի Իրանի հետ»: Ինչ վերաբերում է Քաթարում ընթացող միջուկային համաձայնագրի շուրջ բանակացություններին, ապա իրանագետը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը այս հարցում փոխել է իրավիճակը: