ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել Է, որ հաջորդ տարում կթողնի Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը:
«Ընթացիկ տարին իմ վերջին տարին Է Պետխորհրդի վարչապետի պաշտոնում»,-նա հայտարարել Է մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է Պեկինում աշխատանքն ավարտած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի շրջանակներում (ԺՆՀԺ): Լի Կեցյանը վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է 2013 թվականից, Չինաստանի Սահմանադրությունը սահմանափակում Է կառավարության ղեկավարի պաշտոնում երկու հնգամյա ժամկետով գտնվելու ժամանակը:
Դիտորդները կարծում են, որ հաջորդ՝ 14-րդ գումարման ԺՆՀՑ-ի առաջին նստաշրջանում, Չինաստանի կառավարության ղեկավար մարմինների կազմը լրջորեն կնորացվի: Իշխանության մարմիններում պաշտոնների թեկնածուները կորոշվեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին կայանալիք Չինաստանի կոմկուսի 20-րդ համագումարում: Միեւնույն ժամանակ, նրանց գնահատումներով, Սի Ծինպինը կպահպանի ՉԺՀ-ի նախագահի իր պաշտոնը, քանի որ, Սահմանադրության մեջ մտցված փոփոխություններին համապատասխան, այդ պաշտոնում գտնվելու ժամկետը չի սահմանափակվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: