Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է Աֆղանստանին տրամադրվող օգնությունը՝ հանրապետությունում թալիբների հեղինակությունը ճանաչելու խնդրի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիմնադրամից հայտնել են, որ Աֆղանստանը չի կարողանա օգտվել ԱՄՀ-ի ռեսուրսներից, և այս դիրքորոշումը միջազգային հանրության կարծիքն է:
Նշվում է, որ հաջորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է Աֆղանստանին հատկացներ մոտ 400 մլն դոլար, ինչն այլևս հնարավոր չէ։