Thursday, 23 05 2024
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի

«Ավելի կարևոր հարց է, թե ինչ դերակատարություն է ունեցել Պուտինը պատերազմը նախաձեռնելու հարցում»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, մասնավորապես նշել է, որ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ղարաբաղյան պատերազմի դադարեցման գործում պարտավոր են հիշել բոլորը, նաև խոսել է Ռուսաստան-Ադրբեջան վստահելի հարաբերությունների մասին: Ինչպե՞ս եք գնահատում Պեսկովի այս հայտարարությունը, իրականում ինչպիսի՞ դեր է ունեցել Պուտինը պատերազմի դադարեցման հարցում:

– Կարևոր հարց է, թե ինչ դերակատարություն է ունեցել Վլադիմիր Պուտինը պատերազմը նախաձեռնելու հարցում: Ռուսաստանը 1994 թվականից հանդիսանում է հրադադարի համաձայնագրի երաշխավորը: Այդ համաձայնագիրը կնքվել է ՌԴ միջնորդությամբ և դեպոնացվել է Մոսկվայում: Առհասարակ, նման տեսակի միջազգային համաձայնագրերը դեպոնացվում են, այսինքն՝ պահպանվում են ՄԱԿ-ի գրասենյակում: Այս դեպքում նման համաձայնագրերի, պայմանագրերի խախտման համար առաջանում է պատասխանատվություն, և կողմը, որի իրավունքները խախտվում են, իրավունք է ստանում դիմելու միջազգային դատարան: Հայաստանը վստահել էր այդ գործառույթը ՌԴ-ին 1994 թվականին՝ ակնկալելով, որ Մոսկվան, ունենալով մեծ ազդեցություն տարածաշրջանում, ունի բավարար գործիքներ, որպեսզի երաշխավորեր կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որ պատերազմը չի վերսկսվի: Հայ ժողովրդի համար ֆունդամենտալ նշանակության հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը և Թուրքիան հնարավորություն ստացան հարձակվել Արցախի վրա: Ինչու Ռուսաստանը չկարողացավ կանխել այդ պատերազմը: Սա ֆունդամենտալ հարցն է, որը մարդիկ Հայաստանում և Արցախում իրենք իրենց տալիս են և պատասխանը չեն գտնում: Ինձ համար սա է կարևոր, որովհետև այս հարցը տալիս է պատասխան մնացած բոլոր հարցերին, այդ թվում նաև այն հարցին, թե ինչ անձնական դերակատարություն է ունեցել Պուտինը այս պատերազմը ավարտելու գործընթացում: Պետք է նախ հասկանալ, թե ինչ դերակատարություն է ունեցել այս պատերազմի սանձազերծման համար, որ հետո պարզ լինի, թե ինչ դերակատարություն է ունեցել դրա ավարտման հարցում: Այն հանգամանքը, որ ՌԴ-ի համար կարևոր է այդ խնդիրը, հաստատում է իմ համոզմունքը, որ Ռուսաստանի վերնախավը մտահոգ է, որ մեր երկրում նախընտրական գործընթացներում իմ նշած հարցերն առաջ չբերվեն: Ըստ էության, սա մեսիջ էր այն քաղաքական գործիչներին, որոնք չունեն Ռուսաստանից կախվածություն, ազատ են իրենց խոսքի մեջ և կարող են ժողովրդին ասել ճշմարտությունը:

Բնականաբար, այդ հայտարարությունն առավել ևս կարևոր է պատերազմ սանձազերծելու հանգամանքներն ավելի մանրամասն մեր հանրությանը բացատրելու առումով, և այս հարցում թույլ չտալ, որ հանրության մոտ առաջանա մոլորություն՝ իբր մեր մոլորակի վրա ով ուզի, երբ ուզի, կարող է պատերազմել, կամ պատկերացում, որ միջազգային իրավունքը չի գործում, Ալիևն ու Էրդողանը միջազգային իրավունքից վեր կանգնած գործիչներ են, որոնք երբ ուզուն, որտեղ ուզեն, կարող են ուժ գործադրել իրենց քաղաքական նպատակների համար: Իրականում նման բան չկա, նման իրողություն միջազգային հարաբերություններում չկա: Այն, որ այս պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը չենթարկվեցին միջազգային պատժամիջոցների, և միջազգային հանրությունը դեռևս չի ձեռնարկել միջոցներ Արցախը ադրբեջանական մասնակցությունից ազատագրելու ուղղությամբ, ևս կարևոր հարցադրում է ՀՀ իշխանություններին, թե դա ինչպես կարողացավ տեղի ունենալ: Ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը բացահայտ խախտեց միջազգային իրավունքի կարևոր սկզբունքներից մեկը՝ խաղաղ ճանապարհով կարգավորել վիճելի հարցերը, և ինչպես ստացվեց, որ նա այսօր հպարտորեն ասում է, որ ռազմական ճանապարհով է լուծել Արցախի հարցը, և ոչ ոք իրեն դրա համար պատասխանատվության չի կանչում: Այդ հարցերը, ես կարծում եմ՝ վերաբերում են Հայաստանի այսօրվա կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին: Նրանց «շնորհիվ» է, որ այսօր տիրում է այդպիսի իրավիճակ: Մենք տեսանք Ֆրանսիայի խիստ դիրքորոշումը, երբ բոլոր քաղաքական ուժերը միավորվեցին և մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, կողմ քվեարկեցին Սենատի բանաձևին, որտեղ արտահայտեցին Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այդտեղ և դատապարտվեց Ադրբեջանի ագրեսիան, և ճանաչվեց Արցախի Հանրապետությունը, և պահանջ դրվեց դուրս բերել ադրբեջանական զորքերը գրավյալ տարածքներից, և առհասարակ վերադառնալ 1994 թվականի հրադադարի գծին: Մեր կուսակցությունը լիովին կանգնած է Ֆրանսիայի Սենատի բանաձևում արտահայտված քաղաքական պլատֆորմի վրա, և մենք գտնում ենք, որ Ռուսաստանը դեստրուկտիվ դեր է խաղացել այս հարցում, նպաստել է այս պատերազմի սանձազերծմանը, նպաստել և նպաստում է, որ այդ պատերազմի արդյունքում ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, և այդ ամենի մասին մենք անպայման խոսելու ենք: Այդպես էլ փոխանցեք պարոն Պեսկովին, որ Հայաստանում այդ հարցերը առանց քննարկման չեն մնա ընտրությունների ժամանակ:

Հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասը ռուսամետ է, և այսպիսի կարծիքներ շատ քչերն են արտահայտում: Սա մտահոգիչ չէ՞, և արդյո՞ք նախընտրական շրջանում լսելի կլինեն այս տեսակետները:

– Տրամաբանական է, որ ՌԴ հսկողության տակ գտնվողն քաղաքական կազմակերպություններն ու գործիչները պետք է այդպիսի վարքագիծ ունենան: Այո՛, դա մտահոգիչ փաստ է, մեր ժողովուրդը պետք է բաց աչքերով նայի այդ երևույթին և իր գնահատականը տա ընտրությունների ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում