Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում հրավիրվեց արտահերթ նիստ` կապված համավարակի հետ: Այժմ քննարկվում է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը լիներ այդքան կանխատեսելի, մեր ընդդիմադիրներն այդքան արագ չէին փոխի իրենց դիրքորոշումը. սկզբում չէին ասի` պետք չեն սահմանափակումներ, հետո ասեին` պետք են»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով` օրինագիծը մշակելիս այլ է եղել իրավիճակը, իսկ հիմա այլ է: Նա ընդդիմադիրներին կոչ արեց հանդես գալ ոչ միայն միասնական ճակատով, այլև միասնական ուղերձով. «Հակառակ դեպքում մենք վտանգում ենք մեր քաղաքացիների կյանքը»:
Մանրամասները՝ տեսանյութում: